Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Թբիլիսիում ցուցարարների դեմ ուժի կիրառումը «պատժիչ գործողություն» է գնահատել


Վրաստան - Ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների դեմ, Թբիլիսի, 16-ը ապրիլի, 2024թ.
Վրաստան - Ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների դեմ, Թբիլիսի, 16-ը ապրիլի, 2024թ.

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Վրաստանի իրավապահ մարմիններին և պահանջել պատժի ենթարկել ապրիլի 16-ի գիշերը ցուցարարների դեմ ուժ կիրառած ոստիկաններին։

Ցուցարարների դեմ կիրառված բիրտ ուժը իրավապաշտպան կազմակերպությունը «պատժիչ գործողություն» է գնահատել։

«Իշխանություններն այնպես են գործում, ասես իրենց իրավասությունն է՝ որոշել, թե մարդկանց երբ է կարելի, կամ չի կարելի դուրս գալ բողոքի», - նշել է Amnesty International-ը՝ Վրաստանի իշխանություններին ևս մեկ անգամ կոչ անելով հրաժարվել «օտարերկրյա գործակալի» մասին օրինագծից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG