Մատչելիության հղումներ

Իսրայելին հարվածելուց հետո Իրանը ԱՄՆ-ին ասել է, որ հետագա լարվածության չի ձգտում


Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ասել է, թե Իսրայելին հարվածելուց հետո Թեհրանը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ հետագա լարվածության չի ձգտում։

Աբդոլահիանը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով։ ԱՄՆ-ին ուղարկած մեսիջների մասին նա խոսել է Իրանի ԱԳՆ-ի տարածած տեսանյութում։

Աբդոլահիանը ասել է, թե Իսրայելին հարվածելու գործողությունից առաջ ամերիկյան կողմին հստակ ասել են, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաներն ու շահերը չեն թիրախավորվի։

1980 թվականից ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը ներկայացում է ԱՄՆ-ի շահերը։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG