Մատչելիության հղումներ

«Խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից»․ Հաջիև


Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

«Ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից», - АPA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարության հիման վրա, երկու երկրների ղեկավարների կողմից մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշում է կայացվել։ Այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում որոշումը ի կատար ածելու համար», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Կրեմլն այսօր ևս հաստատել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։

«Դա իրոք այդպես է», - լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

XS
SM
MD
LG