Իսրայելը հետաձգել է գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում: CNN ամերիկյան հեռուստակայանի տվյալներով՝ Իսրայելն այդ որոշումը կայացրել է անցած շաբաթավերջին Իրանի նախաձեռնած լայնածավալ օդային գրոհի կապակցությամբ:
CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հիմա կենտրոնացած է իրանական հարձակմանը պատասխանելու տարբերակների ընտրության վրա:
Հրեական պետությունը ծրագրել էր այս շաբաթ գործողություն սկսել Ռաֆահում, սակայն դրա իրականացման ժամկետները փոխվել են:
Ավելի վաղ ABC News-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լերներին, հայտնել է, որ Իսրայելի իշխանություններն այսօր կամ առաջիկա օրերին որոշում կընդունեն Իրանին պատասխան տալու վերաբերյալ:
Զինվորականներն Իսրայելի քաղաքական ղեկավարությանն արդեն ներկայացրել են հարցի լուծման մի շարք տարբերակներ: