Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, որ «հաջողությամբ ավարտել է գործողությունը և մտադիր չէ շարունակել»


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերի, արխիվ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերի, արխիվ

Իրանը հայտարարում է, որ «հաջողությամբ ավարտել է իր գործողությունն Իսրայելի դեմ և մտադիր չէ շարունակել»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ հարվածները «հասել են իրենց բոլոր նպատակներին»։ Գեներալ-մայորը նախազգուշացրել է Իսրայելին հակահարված չտալ՝ ասելով, որ Թեհրանի «պատասխանը շատ ավելի մեծ կլինի, քան այս գիշերվա ռազմական գործողությունները»:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի ակտիվները թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնը օգնի Իսրայելին՝ որևէ պատասխան գործողություն իրականացնելու:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին էլ հավելել է, թե «գործողությունն իրականացվել է հաջողությամբ, գերազանցել է սպասելիքները»։

Նա խորհուրդ է տվել իսրայելական ռեժիմին դասեր քաղել։

Իսրայելական բանակն, իր հերթին, ավելի վաղ պնդել է, որ դաշնակիցների հետ համատեղ որսացել են Իրանի արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը: Երկրի իշխանությունները հայտնել են միայն մեկ իսրայելական ռազմական օբյեկտի աննշան վնասների մասին։

«Իրանի հարձակումը խափանվել է», - ապրիլի 14-ի առավոտյան ասել է Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին։

XS
SM
MD
LG