Վերջին օրերին իրադրությունը զգալիորեն սրվել է արևելյան ճակատում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Դա պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններից հետո հակառակորդի հարձակողական գործողությունների զգալի ակտիվացմամբ», - ասել է Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ ռուսական բանակն այժմ ակտիվորեն գրոհում է ուկրաինական դիրքերը։ Ուկրաինացի զինվորականի փոխանցմամբ՝ չոր եղանակը նպաստում է զրահատեխնիկայի օգտագործմանը ճակատում։