Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը Թբիլիսիին կոչ է արել հրաժարվել «օտարերկրյա գործակալների» օրինագծից. Politico


ԵՄ դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ
ԵՄ դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Politico հանդեսի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծից:

«Բրյուսելը վախենում է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտը սաբոտաժի է ենթարկվում սեփական կառավարության կողմից» վերտառությամբ հոդվածում ասվում է, թե «իշխող կուսակցության հայտարարությունն օրինագծի վերաներկայացման մասին մտահոգիչ է, մենք կոչ ենք անում Վրաստանին հետ կանչել նախագիծը՝ համաձայն կառավարության և իշխող կուսակցության հանրային պարտավորությունների», - ասել է Politico-ին ԵՀ մի պաշտոնյա: Նրա խոսքով, Եվրոպական խորհուրդը Վրաստանին տվել է թեկնածուի կարգավիճակ, այդ թվում՝ խոսքի և հավաքների ազատության ապահովման, ինչպես նաև օրենսդրական և քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ու ակտիվ մասնակցության հաստատման պայմանով։

Եվրահանձնաժողովը հիմա պետք է գնահատի օրինագծի ընդունման հնարավոր հետևանքները և ազդեցությունը Վրաստան-ԵՄ ինտեգրման գործընթացի վրա և աշնանը դրա մասին կարծիք հայտնի, երբ կքննարկվի «Վրաստանի գործերի վիճակի մասին զեկույցը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG