Մատչելիության հղումներ

«Զինամթերքը մեր ցավոտ տեղն է». ուկրաինացի զինվորականներ


Ռազմաճակատ
Ռազմաճակատ

Զինամթերքը «մեր ցավոտ տեղն է», ռազմաճակատի թեժ կետեր այցելած «Ազատության» լրագրողներին ասել են ուկրաինացի զինվորականները:

Ավդեևկայից դեպի արևմուտք հատվածում ծառայող ուկրաինացի զինվորականները կրկնել են այն, ինչ նախագահ Զելենսկին վերջին ամիսներին ամենօրյա ռեժիմով է հայտարարում՝ Ուկրաինային շուտափույթ զենք-զինամթերք է անհրաժեշտ:

Ռազմաճակատ
Ռազմաճակատ

«Մենք անընդհատ դրա {զինամթերքի} պակասն ունենք: Օրինակ՝ անցյալ տարվա գարնանն այս տարածքում զինամթերքի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ էր։ Այն ժամանակ մենք հավանաբար վեցից յոթ անգամ ավելի շատ էինք կրակում», - ասել է զինվորներից մեկը։

Զենքի և մարդուժի պակասի, ռուսների շարունակական ռմբակոծությունների ու հնարավոր նոր, լայնածավալ հարձակման պայմաններում ուկրաինական բանակը փորձում է պահել առաջնագիծը։

Ռազմաճակատ, ԱԹՍ
Ռազմաճակատ, ԱԹՍ

«Ռուսական ուժերը օրական մի քանի անգամ հարձակվում են բազմաթիվ զրահատեխնիկայով և հետևակով։ Փառք Աստծո, որ նրանք մինչ այժմ ձախողվել են», - մեկ այլ զինվորականն է հավելում:

Այս տարվա փետրվարին Ավդեևկան գրավելուց հետո ռուսական ուժերը կամաց-կամաց առաջ են գնում։ Չնայած զենքի և մարդուժի մեծ առավելությանը՝ դեռ մեծ քաղաքներ չեն գրավել, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել առաջիկա ամսիներին։ Ռուսաստանի սահմանի մոտ Ուկրաինայի պաշտպանական գծերը ստուգելուց հետո նախագահ Զելենսկին հրապարակավ զգուշացրեց՝ եթե Ամերիկայից լրացուցիչ ռազմական օգնություն չստանա, Ուկրաինան կպարտվի այս պատերազմում։

Ռազմաճակատ
Ռազմաճակատ

Ուկրաինայի համար Սպիտակ տան նախատեսած 60 միլիարդ դոլարի օգնությունը դեռ փակուղում է:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG