Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 հազար 600-ի


Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով սպանված մարդկանց թիվը գերազանցել է 33 հազար 600-ը:

Վերջին տվյալները ներկայացրել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է «Համաս»-ին: Այդ կառույցը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական է ճանաչվել:

Միայն երեկ Գազայում սպանվել է 89 և վիրավորվել է մոտ 120 մարդ: Ընդհանուր հաշվով՝ վիրավորների թիվը գերազանցել է 76 հազար 610-ը:

Իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայից անսպասելի հարձակում են գործել սահմանամերձ խաղաղ հրեական բնակավայրերի վրա: Ի պատասխան դրան Իսրայելը հայտարարել է ռազմական գործողության մասին, որի նպատակն է «ամբողջությամբ ոչնչացնել «Համաս»-ի ջոկատները Գազայում»:

Գազայի հատվածի բնակավայրերի մեծ մասն ավերակների է վերածվել: Պաղեստինյան անկլավում մարդասիրական աննախադեպ ճգնաժամ է: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը և վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG