Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց մոբիլիզացիայի մասին նոր օրենքը։ Հիմնական խնդիրներից մեկը զինծառայության պարտավորություն ունեցող բոլոր անձանց հաշվառելն է, բոլորի տվյալների թարմացնելը։ Կոշտ միջոցներ են նախատեսված զինծառայությունից խուսափողների համար։
18-60 տարեկան տղամարդիկ պարտավոր են 3 ամսվա ընթացքում զինկոմիսարիատներում, կամ էլեկտրոնային եղանակով թարմացել իրենց հաշվառման տվյալները։
Օրենքը նաև տարեկետում է սահմանում մի շարք խմբերի մարդկանց համար, մասնավորպես, հաշմանդամների, երեք անչափահաս երեխա խնամող ծնողների, պատերազմում մոտիկ հարազատներին կորցրած քաղաքացիների, իրապահ մարմինների աշխատակիցների, պատգամավորների, նախարարների, դատավորների, տեղական իշխանությունների և ուսանողների համար։