Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Պոլտավայի մարզում ռուսական հարվածներից 16 մարդ է տուժել, այդ թվում՝ չորս երեխա


Ուկրաինայի Պոլտավայի մարզում ռուսական ուժերի հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ չորս երեխա։

Պոլտավայի վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինի խոսքով՝ ռուս զինվորականները թիրախավորել են երկհարկանի բազմաբնակարան շենքը, որտեղ մոտ 30 մարդ է ապրում։

Ուկրաինացի պաշտոնյայի փոխանցմամբ, վիրավորներից մեկի վիճակը ծանր է, ևս մի քանիսը միջին ծանրության վնասվածքներ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG