Մատչելիության հղումներ

Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից։

Աղասանդյանը Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրենն է։ Նա հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական աստիճան ունի և ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին։

Պուտինի մեկ այլ հրամանագրով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել հատուկ հանձնարարություննեով դեսպան Վիկտոր Վասիլևը։ Նախկինում նա աշխատել է ՀԱՊԿ-ում՝ 2013 թվականին ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոն էր զբաղեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG