Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին չի վավերացնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյի կենթարկի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից, հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

Նրա խոսքով՝ նախագահը կօգտվի իր սահմանադրական իրավունքից և վետոյի կենթարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։

2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։ Այժմ, սակայն, արդեն ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ ստացած Վրաստանի իշխանությունները որոշել են վերակենդանացնել այս թեման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG