Մատչելիության հղումներ

«Ամերիաբանկ»-ը վաճառվեց, գործարքը կնքվել է


«Ամերիաբանկ»-ը վաճառվեց, գործարքը, որի մասին հայտարարվել էր փետրվարին, կնքվել է։

Բանկից տեղեկացնում են, որ բաժնետերերի կառուցվածքում կան փոփոխություններ։ Նոր բաժնետերերն են՝ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)`մոտ 60 տոկոս, Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` մոտ 30 տոկոս ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ մոտ 10 տոկոս:

Ավելի վաղ «Վրաստանի բանկ»-ը (Bank of Georgia Group PLC) տեղեկացրել էր, որ 303.6 միլիոն դոլարով «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու պայմանավորվածություն ունի, սպասում էին գործարքի վերջնական հաստատմանը։

  • Մարտի վերջին Հայաստանի կենտրոնական բանկը համաձայնություն էր տվել «Ամերիաբանկ»-ում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերման։
  • «Ամերիա»-ն հայտարարել է, որ բանկի անունը չի փոխվի, ղեկավար անձնակազմն իր տեղում կմնա։
  • Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, Լոնդոնի ֆոնդային բորսայում է ներկայացված, բաժնեմասեր ունեն բազմաթիվ ներդրումային ընկերություններում։ «Վրաստանի բանկ»-ը հարևան երկրի առաջատարներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG