Մատչելիության հղումներ

Առանց արևմտյան օգնության Ուկրաինան կպարտվի. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Առանց արևմտյան օգնության Ուկրաինան պարտություն կկրի պատերազմում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի օգտին հանգանակություններ կազմակերպող մի շարք արևմտյան մշակութային գործիչների, գիտնականների և գործարարների հետ հանդիպման ժամանակ։

«Եթե ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինային չաջակցի, Ուկրաինան կպարտվի այս պատերազմում։ Առանց Կոնգրեսի օժանդակության մեզ դժվար կլինի ոչ միայն հաղթել, այլ նույնիսկ զսպել [հակառակորդին շփման գծում]»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 9-ին ավարտվող Զատկի տոներից հետո կոնգրեսականները կընդունեն Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը։ Միաժամանակ նա նշել է, որ դա բարդ գործընթաց կլինի և կպահանջի երկու կուսակցությունների համաձայնությունը, քանի որ Ներկայացուցիչները տանն ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG