Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «մեկ քայլ է հեռու հաղթանակից»։ Նա միաժամանակ պնդել է, որ հրադադար չի լինի առանց Գազայի հատվածում «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) կողմից պահվող իսրայելցի գերիների ազատ արձակման։
Այսօր ավելի ուշ Եգիպտոսում պետք է սկսվի զինադադարի բանակցությունների նոր փուլը:
Նեթանյահուն ասել է, որ չնայած միջազգային ճնշման աճին, Իսրայելը չի ենթարկվի արմատական «Համաս»-ի «ծայրահեղ» պահանջներին։