Մատչելիության հղումներ

Թուրքիան չեղարկում է Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Crocus-ի ահաբեկչությունից հետո Թուրքիան չեղարկում է Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ստորագրված համապատասխան որոշման պատճառը, սակայն, չի նշվում։

Պաշտոնական Դուշամբեն առ այժմ չի արձագանքել։

«Ազատության» տաջիկական ծառայության աղբյուրները փոխանցել են, որ Տաջիկստանը պատրաստվում է նմանօրինակ որոշում ընդունել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ։

«Օզոդի» ռադիոկայանը նշում է, որ Տաջիկստանի քաղաքացիների համար Ստամբուլը կարևոր տարանցիկ կետ է, մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրից դեպի Թուրքիա վեց օդանավ է թռիչք իրականացնում։ Ռուսաստանյան լրատվամիջոցները ենթադրում են, որ թուրքական իշխանությունների որոշումը պայմանավորված է Crocus համերգային սրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Ավելի քան 140 մարդու կյանք խլած զինված հարձակման գործով Ռուսաստանում կալանավորվել է 11 անձ, նրանց մեծ մասը, ըստ ՌԴ պաշտոնական աղբյուրների, ազգությամբ տաջիկ են:

РБК-ն գրում է, որ արյունալի հարձակումից հետո թուրք ուժայինները մի քանի խուզարկություն են իրականացրել երկրում, ինչպես պնդել են՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների դեմ, հաղորդվել է, որ ձերբակալվածներից մեկը Տաջիկստանի 37-ամյա քաղաքացի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG