Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի համար, Պորոշենկոն հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես մտադիր եմ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Ընտրություններ կազմակերպելու համար, սակայն, մեզ նախ հաղթանակ է պետք», -հայտարարել է Պորոշենկոն։
Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային անցած ամսվա վերջին։ Դրանք, սակայն, հետաձգվել էին անորոշ ժամանակով՝ 2022 թվականին երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով։