Իրանը վճռականորեն, մեծագույն իմաստնությամբ և խորաթափանցությամբ «կստիպի սնանկ սիոնիստական վարչակազմին զղջալ իր կատարած նոր հանցագործության համար», հայտարարել է Իրանի ԱԳ նախարարությունը՝ անդրադառնալով Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված օդային հարվածին։
«Ահաբեկչական այդ հարձակումը վկայում է սիոնիստական վարչակազմի մոտ ձևավորված հուսահատության զգացման, անօգնականության և ռազմավարական շփոթմունքի մասին։ Այդ ամենը Գազայի հատվածում կրած ռազմական, քաղաքական և բարոյական պարտության հետևանք է», - պնդել է պաշտոնական Թեհրանը։
Ենթադրաբար Իսրայելի կողմից իրականացված այդ հարձակման հետևանքով զոհվել էին Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» յոթ բարձրաստիճան սպաներ։