Մատչելիության հղումներ

Իսպանիան մտադիր է մոտ ապագայում ճանաչել Պաղեստին պետությունը


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, արխիվ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, արխիվ

Իսպանիան մտադիր է մոտ ապագայում, մինչ գալիք ամառը, պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը։ Մերձավորարևելյան պաշտոնական այցի ժամանակ անցած երկուշաբթի ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը իրեն ուղեկցող լրագրողներին։

Նա հայտնել է, որ կդիմի Իսպանիայի խորհրդարանին՝ Պաղեստին պետությունը ճանաչելու առաջարկով։

Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Մալթայի առաջնորդները վերջերս համատեղ հայտարարություն են ընդունել Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին։

Հայտարարությունում նշված է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը «երկու պետություն» լուծումն է, որտեղ Իսրայելն ու Պաղեստինը կողք կողքի կապրեն խաղաղ ու անվտանգ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG