Թեհրանը հայտարարում է՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման դեպքը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը հրթիռային հարձակման է ենթարկվել։ Սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հաղորդում է, որ «հարվածները հասցվել են «իսրայելական թշնամու» կողմից» և թիրախավորել են Դամասկոսի «Մեզզե» թաղամասը։
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին հայտարարել է, որ ընդգծել է, որ «հարձակման չափերը հետաքննվում են, և դրա հետևանքների պատասխանատվությունը կրում է ագրեսոր «Սիոնիստական» ռեժիմը»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրեն վերապահելով հակաքայլեր ձեռնարկելու իր իրավունքը, որոշում է ագրեսորի արձագանքի և պատժի տեսակը»,- հավելել է Քանանին։