Մատչելիության հղումներ

Ուկրաինան նոր մեղադրանքներ է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին


Նախագահ Վլադիմիր Պուտինը «Պատվո շքանշան» է շնորհում Россия Сегодня հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, Կրեմլ, Մոսկվա, 20 դեկտեմբերի, 2022թ.
Նախագահ Վլադիմիր Պուտինը «Պատվո շքանշան» է շնորհում Россия Сегодня հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, Կրեմլ, Մոսկվա, 20 դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա կարգով նոր մեղադրանք է առաջադրել Россия Сегодня («Ռուսաստանն այսօր») հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այդ մասին հայտնում է գերատեսչության հեռագրային ալիքը։

Սիմոնյանը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ռազմական գործողությունների քարոզչության, ինչպես նաև Ուկրաինայում «ագրեսիա» որակվող Ռուսաստանի ռազմական գործողությունների արդարացման և «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցների հերոսացման համար:

2022 թվականի մարտին Իրինա Վենեդիկտովան, որն այն ժամանակ զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը, հայտնել է, որ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «իշխանությունը բռնությամբ զավթելու», «իշխանությունը բռնությամբ զավթելու և սահմաններն ուժով փոխելու նպատակով կատարված գործողությունները ֆինանսավորելու» հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG