Մատչելիության հղումներ

Հռոմի պապը երկխոսությունը շարունակելու կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։

«Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա Սուրբ Հարության տոնին նվիրված իր ավանդական ուղերձում։

Հռոմի պապը նաև Ռուսաստանին ու Ուկրաինային է դիմել՝ կոչ անելով գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսրայելցիներին ու պաղեստինցիներին էլ հորդորել է հրադադար հաստատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG