«Միացյալ Նահանգներից կողմից Կիևին տրամադրվելիք 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության ուշացումը թանկ է նստել մեզ վրա», - The Wahsington Post-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք կես տարի ենք կորցրել։ Հավելյալ ժամանակ վատնել մենք պարզապես չենք կարող։ Ուկրաինային հատկացվող օգնությունը չի կարող ամերիկյան երկու կուսակցությունների միջև քաղաքական վեճի առարկա դառնալ», - հայտարարել է Զելենսկին։
«ԱՄՆ կողմից օգնության բացակայությունը ուկրաինական ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ Patriot-ների ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկերի բացակայություն կնշանակի», - ասել է Զելենսկին։