Մատչելիության հղումներ

Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ ԼՂ օմբուդսմեն


Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյան, արխիվ
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյան, արխիվ

Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ արցախցիների իրավունքների, Հայաստանի անվտանգության հարցերով իրավապաշտպանների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։

«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել օրինակ՝ Ռուսաստանի հարավային հատվածներ, որտեղ շատ ավելի էժան է կազմակերպել կյանքը, քան Հայաստանում»,- ասել է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է նաև Արցախից տեղահանվելուց հետո Հայաստանում աշխատանքի տեղավորված անձանց թիվը՝ 10 հազար 800։

«Ամենացավալին այն է, որ այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում հատկապես կրթության բնագավառի ներկայացուցիչները, ընդամենը 220 ուսուցիչ է, որ Հայաստանի կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել», - նշել է Ստեփանյանը։

Արցախում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած։ Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG