Մատչելիության հղումներ

«Մենք հող հանձնող չենք»․ ԶՈՒ ԳՇ պետ


Եթե հասկանում եք, թե ինչ է պատերազմը, պատերազմը կարող է լինել մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո, այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ շեշտելով՝ ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանեց․ - «Մենք հող հանձնող չենք»։

Անցած շաբաթ Տավուշի մարզում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալը և հենց սա է, ըստ գործադիրի ղեկավարի, պատճառը, որ պետք է գնան այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։

Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG