Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
32-ը դուրս են գրվել բժշկական կենտրոններից։
Համերգասրահում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ ՌԴ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ ԱԴԾ ղեկավարը շաբաթ օրը զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների: