Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Մոսկվայում ահաբեկչությունը. Բլինքեն


Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, շաբաթ օրը հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլորին, ովքեր տուժել են այս սարսափելի հանցագործությունից», - նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Բլինքենը հավելել է՝ Վաշինգտոնը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և համերաշխություն հայտնում Ռուսաստանի ժողովրդին՝ սգալով զոհվածների համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և աշխարհի շատ այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, դատապարտել են ահաբեկչությունը։

Մոսկվայի Crocus City Hall-ում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ ՌԴ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ, վիրավորների թիվը հասել է 152-ի։

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ ԱԴԾ ղեկավարը շաբաթ օրը զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ համերգասրահում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG