«ԱՄՆ-ի կառավարությունն այդ տեղեկատվությունը կիսել էր Ռուսաստանի իշխանությունների հետ՝ «նախազգուշացման պարտավորության» իր քաղաքականությանը համապատասխան»,- ասել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։
The Wall Street Journal-ը, մեջբերելով նրա խոսքերը, պարզաբանում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հավաքելով հարձակումների կամ առևանգումների մասին հավաստի տեղեկություններ՝ դրանց մասին նախազգուշացնում են այդ երկրներին, որոշ դեպքերում՝ նույնիսկ հակառակորդներին։
Ամերիկացի պաշտոնյաների ասելով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հետախուզական տվյալներ էր փոխանցել նախապատրաստվող հարձակման մասին այս ամսվա սկզբին։ Մոտավորապես այդ շրջանում Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունն Ամերիկայի քաղաքացիներին զգուշացրել էր՝ խուսափել մեծ հավաքներին, այդ թվում՝ համերգներին մասնակցելուց։
«Նոյեմբերից սկսած մենք հետախուզական տվյալների մշտական հոսք ունեինք, որ «Իսլամական պետություն»-ը ցանկանում է հարվածել Ռուսաստանին», - The Wall Street Journal-ին ասել է անանուն պաշտոնյան։