Մատչելիության հղումներ

Ահաբեկչություն Crocus City Hall-ում․ կարևորն առավոտվա դրությամբ


Ռուսաստան, Մոսկվա, Crocus City Hall-ի մերձակա տարածքը, 23-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան, Մոսկվա, Crocus City Hall-ի մերձակա տարածքը, 23-ը մարտի, 2024թ.

Ռուսաստանի քննչական կոմիտեն «առնվազն 60» զոհի, առողջապահության նախարարությունը՝ 146 վիրավորի մասին է հայտնում։ Վիրավորների թվում կան նաև անչափահասներ։

Հարձակման պատախանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն»-ը։ Ամերիկյան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը գրել է X-ում, որ ԱՄՆ հետախուզությունը մարտին ստացել էր տեղեկություն պլանավորվող ահաբեկչության վերաբերյալ ու «զգուշացնելու պարտավորություն» քաղաքականությանը համաձայն տեղեկացրել էր ռուս հետախույզներին այդ մասին։

ՌԴ իրավապահներն առայժմ մեղավորների մասին չեն խոսում, հարձակվողների ստույգ քանակն ու ճակատագիրն անհայտ է։ Դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում երևում է առնվազն երեք հարձակվող։ Պետական РИА "Новости" գործակալությունը գրում է, որ նրանք, հավանաբար, հեռացել են սպիտակ «Ռենո» մակնիշի մեքենայով։

Իր հերթին, անկախ "Новая Газета. Европа" պարբերականը կարողացել է նույնականացնել մեքենան ու գտնել դրա տիրոջը, ով ասել է, որ վաճառել էր մեքենան կնոջ եղբորը․ վերջինիս խոսքերով՝ «մեքենան պետք էր ընկերներին»։ Ըստ ԶԼՄ-ի, նախկին տերն ու բարեկամն ահաբեկչությունից հետո կամավոր ներկայացել են ոստիկանություն։

Ահաբեկչության առիթով ցավակցել են տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հրապարակավ չի մեկնաբանել ահաբեկչությունը․ պետական РИА "Новости" գործակալությունը նախ Պուտինի հայտարարության անոնս թողարկեց, սակայն հետո հեռացրեց այն՝ բացատրելով տեղի ունեցածը տեխնիկական սխալով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG