Մատչելիության հղումներ

Ազատի հրդեհի գործով դատն այսօր մեկնարկեց վիճաբանությամբ․ դատարանը սանկցիա կիրառեց


Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությունն այսօր մեկնարկեց դատավոր Վարդան Հարությունյանի ու ծնողների միջև վիճաբանությամբ:

Ծնողներից երեքը նախազգուշացում ստացան «ոչ պատշաճ վարքի համար», այնուհետև 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Ծնողներին վրդովեցրել էր այն, որ դատական նիստը հնարավոր է այսօր ևս հետաձգվի, այս անգամ՝ մեղադրյալ Մառլեն Սարգսյանի բացակայության պատճառով:

Նա, ըստ դատավորի, հրաժարվել է ներկայանալ դատարան: Այն ինչ, Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը պնդեց՝ դատավորի ասածը չի համապատասխանում իրականությանը՝ պարզաբանելով՝ Մառլեն Սարգսյանի նկատմամբ դատարանը նախորդ դատական նիստում էր սանկցիա կիրառել, որպեսզի նա կես ամսով չմասնակցի նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG