Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահներն այսօր Ժնևում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր


Ալեն Սիմոնյան, Սահիբա Գաֆարովա
Ալեն Սիմոնյան, Սահիբա Գաֆարովա

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, «Ազատության»-ը տեղեկացրեց ԱԺ խոսնակ Նելլի Ղուլյանը։

Ղուլյանը մանրամասնեց՝ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, իսկ հանդիպումը կայանալու է միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի նախաձեռնությամբ։

Սիմոնյանը երեկ Բրյուսելում մասնակցում էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG