Մատչելիության հղումներ

Տարաձայնություններ «Վիշեգրադյան քառյակում»՝ Ուկրաինային ռազմական օգնության հարցում


«Վիշեգրադյան քառյակի» հանդիպումը Պրահայում, 21-ը մարտի, 2024թ․
«Վիշեգրադյան քառյակի» հանդիպումը Պրահայում, 21-ը մարտի, 2024թ․

Սլովակիան և Հունգարիան խուսափում են Ուկրաինա արկեր մատակարարելուց, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ նշելով, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցում տարաձայնություններ են առաջացել Պրահայում Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Այսպես կոչված «Վիշեգրադյան քառյակը» սովորաբար ձգտում է միասնական ներկայանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Սակայն այս անգամ Հունգարիան և Սլովակիան չեն ցանկանում միանալ Չեխիայի գլխավորած դաշինքին հրետանային արկեր Ուկրաինա ուղարկելու հարցում։

Euronews-ը նշում է, որ Լեհաստանն աջակցում է այս նախաձեռնությանը։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ Վարշավան ուրախ կլինի նպաստելու ոչ միայն ծրագրի ֆինանսավորմանը, այլ նաև արդյունավետ նյութատեխնիկական ապահովման կազմակերպմանը, որպեսզի «զինամթերքը հասնի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է՝ ճակատ»:

Հունգարիան և Սլովակիան իրենց հերթին թեև դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, միևնույն ժամանակ նշել են, որ իրենց համար առաջնային են իրենց երկրի ազգային շահերը։

«Մենք պետք է պայքարենք մեր ազգային շահերի համար, Սլովակիան մեծապես կախված է Ռուսաստանից ստացվող գազից և միջուկային վառելիքից», - պարզաբանել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։

Անցած շաբաթ Գերմանիան և Ֆրանսիան ևս հայտարարել էին, որ իրենց ներդրումը կունենան չեխական ծրագրի մեջ, սակայն կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ իր երկիրը մեծ հեռահարության հրթիռներ չի ուղարկի Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG