ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում քննարկում են դաշինքի տարածքում գտնվող և 2022 թվականից սառեցված ռուսական ունեցվածքից ստացված եկամուտները Ուկրաինայի համար սպառազինության գնումներին ուղղելու հարցը։
«Ես վստահ եմ, որ մեր այդ քայլով մենք Պուտինին հստակ ուղերձ հղած կլինենք։ Նա սխալ հաշվարկ էր կատարել՝ կարծելով, թե մենք ի վիճակի չենք լինի Ուկրաինային աջակցել այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ այս եկամուտների օգտագործումն այդ ջանքերի փոքր, բայց շատ կարևոր մասն է», - ԵՄ հավաքի մեկնարկից առաջ հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
ԵՄ անդամների մեծամասնությունը կողմ է ռուսական ունեցվածքից ստացված եկամուտներով Ուկրաինայի համար զենք գնելու գաղափարին։ Դեմ են արտահայտվում Հունգարիան և Ավստրիան։