Մատչելիության հղումներ

Սալիվանը Կիևում հանդիպել է Զելենսկիին, Երմակին


Սալիվանը Կիևում էր նաև 2022-ի նոյեմբերին
Սալիվանը Կիևում էր նաև 2022-ի նոյեմբերին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը ժամանել է Կիև, հանդիպել Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Զելենսկիի ու Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

X-ի իր էջում Սալիվանը գրել է, որ վերահաստատել է Ուկրաինային աջակցելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը։

«Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին այս պատերազմի մեկնարկից ի վեր և դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել», - գրել է Սալիվանը։

Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ բովանդակալից և շատ կոնկրետ խոսակցություն են ունեցել պաշտպանական համագործակցության և հասնելիք ընդհանուր քաղաքական արդյունքների մասին։

«Ես երախտապարտ եմ Ամերիկային աջակցության համար։ Կենսական նշանակություն ունի ամերիկյան ղեկավարության անսասանությունը միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում»,- տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։

Երմակի գրասենյակն էլ հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը և անձամբ՝ Սալիվանն «ամեն ինչ անում են, որպեսզի ընդունվի Ուկրաինային խիտս անհրաժեշտ օգնության փաթեթը»։

ԱՄՆ Սենատը, որտեղ մեծամասնություն ունեն դեմոկրատականները, փետրվարի 13-ին քվեների 70 կողմ, 29 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 95 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը, որից 61 միլիարդը հատկացվելու է Կիևին։

Փաստաթուղթը պետք է հաստատի նաև Կոնգրեսի մյուս պալատը՝ Ներկայացուցիչների տունը, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները: Նրանց մի զգալի մասը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն է, ով քննադատել է այս օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG