Ռուսաստանյան իշխանությունները հայտնում են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի փակման մասին։
«Միջպետական ճանապարհին և հարակից կայանատեղիներում այս պահին դեպի Վրաստան անցմանը սպասող շուրջ 500 բեռնատար կա», - հաղորդում է Հյուսիսային Օսիայի կառավարությունը։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, կուտակման պատճառը Վրաստանում վատաթարացած եղանակային պայմաններն են։
Ընդհանուր առմամբ, ըստ տեղական իշխանություններին, այս պահին Լարսի անցակետի էլեկտրոնային հերթագրման համակարգում սահմանի հատման 1500 հայտ է լրացվել։
«Մինչև պատկան մարմինների կողմից հատուկ ծանուցման հրապարակումը Վերին Լարսի անցակետը փակ է լինելու», - հայտարարել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։