Մատչելիության հղումներ

Պուտինը երթ է անում Եվրոպայում, իմ նախորդը խոնարհվում է նրա առաջ. Բայդեն


«Մենք ժողովրդավարության համար աննախադեպ պահ ենք ապրում», - ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Պատմության համար աննախադեպ պահ. Ժողովրդավարությունն ու ազատությունը բառացիորեն հարվածի տակ են: Պուտինը երթ է անում Եվրոպայում, իմ նախորդը խոնարհվում է նրա առաջ և ասում՝ «արեք այն, ինչ ուզում եք, գրողը տանի»», - անդրադառնալով իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփին՝ ասել է նա։

Նահանգների նախկին նախագահը նախընտրական հանդիպումներից մեկում ասել էր, թե չի պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ավելին՝ Ռուսաստանին կխրախուսի հարձակվել նրանց վրա, եթե նրանք չկատարեն դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները։ Թրամփի հետ հանդիպումից հետո Հունգարիայի վարչապետն ասել էր, թե վերընտրվելու դեպքում նա մտադիր է դադարեցնել ամերիկյան օգնությունը Կիևին։

81-ամյա Բայդենը նաև կատակել է իր ու Թրամփի տարիքի մասին. - «Թեկնածուներից մեկը չափազանց ծեր է և հոգեպես ոչ պիտանի այդ աշխատանքի համար։ Մյուսը ես եմ»:

XS
SM
MD
LG