Գյումրիում Ռուսաստանի քաղաքացիները հերթ են կանգնել ընտրատեղամասի մոտ՝ նման կերպ միանալով «Կեսօրն առանց Պուտինի» խորագրով բողոքի ակցիային։
Այսօր՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկության վերջին օրը, ընդդիմությունը նախաձեռնել է «Կեսօրն առանց Պուտինի» ակցիաներ։
Դրա մասնակիցները միաժամանակ հավաքվում են՝ քվեարկելու գործող նախագահի դեմ կամ անվավեր դարձնելու քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ Ռուսաստանում գործող նախագահի քաղաքականության հակառակորդներ կան, և նրանք կարող են ապահով հավաքվել մեկ վայրում։
Քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 38 տոկոսը, երկրորդին՝ 60 տոկոսը։ Եղել են ընտրատեղամասեր հրկիզելու և քվեաթերթիկներ վնասելու փորձեր։