Մատչելիության հղումներ

Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը. ՌԻԱ Նովոստի


Ցխինվալի, արխիվ
Ցխինվալի, արխիվ

Վրաստանից անջատված Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ հնարավոր մուտքի հարցը քննարկվում է Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ, ՌԻԱ Նովոստիին ասել է խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։

«Մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Ինչպես նշել է Ալբորովը, Մոսկվան և Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Միազգային հարությունը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ այդ շրջանները համարելով Վրաստանի մաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG