Գիշերը Երևանի Ֆուչիկի փողոցում հնչած կրակոցների դեպքով Քննչական կոմիտեն հարուցել է վարույթ մի քանի հոդվածներով՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության:
Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ երկու անձ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել բուժհաստատություններ։ Հանգամանքները պարզվում են։
Դեպքի վայրում վնասվել է նաև իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի ավտոմեքենան: «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատգամավորն ընդգծեց՝ դա իր դեմ մահափորձ չէ, մեքենան թիրախում չի եղել և կրակոցների հետևանքով վնասվել է, քանի որ վարորդն այն գիշերը կայանել էր տվյալ վայրում, որտեղ բնակվում է: