Մատչելիության հղումներ

ՌԴ ԿԸՀ-ն քվեարկության արդյունքները կսկսի հրապարակել մարտի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 21։00-ից


Էլլա Պամֆիլովա, արխիվ
Էլլա Պամֆիլովա, արխիվ

Նախագահական ընտրությունները տեղի կունենան եռօրյա ձևաչափով՝ այս տարվա մարտի 15-ից 17-ին։

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովան նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակի մարտի 18-ի օրվա առաջին կեսին, իսկ քվեարկության առաջին արդյունքների հրապարակումը ԿԸՀ-ն կսկսի մարտի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 9-ից, ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԿԸՀ անդամ Իգոր Բորիսովը։

«Էլլա Պանֆիլովան նախնական արդյունքները կներկայացնի մարտի 18-ին, ճաշի ժամից առաջ: Կարծում եմ, այդ պահին ամփոփված կլինի քվեաթերթիկների առնվազն 90 տոկոսը: Վերջնական արդյունքները կամփոփենք, երբ կստանանք արձանագրությունները Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներից»,- ասել է Բորիսովը։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG