Մի խումբ զինյալներ, որոնք իրենց ներկայացնում են որպես Պուտինի պատերազմին ընդդիմացող Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք դեմ են պատերազմին, հայտարարում են, թե տանկերով Ուկրաինայի տարածքից ներխուժել են Ռուսաստան։
«Ազատություն Ռուսաստանին» անվամբ լեգիոնը պնդում է, թե ամբողջական վերահսկողության տակ է առել Ուկրաինայի հետ սահմանակից Կուրսկում գտնվող Տյոտկինո գյուղը։ Մոսկվան մինչդեռ պնդում է, թե հետ է մղել դիվերսիոն ներթափանցումը։
Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը տեղում թղթակիցներ չունեն և չեն կարող ստուգել այս տեղեկատվության հավաստիությունը։
Կիևը իր հերթին հայտարարել է, որ որևէ կապ չունի միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից օրեր առաջ։