Մատչելիության հղումներ

Վատիկան. Խաղաղության առաջին պայմանն այն է, որ Ռուսաստանը վերջ դնի իր ագրեսիային


Կարդինալ Պիետրո Պարոլին, արխիվ
Կարդինալ Պիետրո Պարոլին, արխիվ

Վատիկանը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական խաղաղության «առաջին պայմանն» այն է, որ Ռուսաստանը «վերջ դնի իր ագրեսիային»:

Պարզաբանումը հնչել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հարցազրույցից հետո, որտեղ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել էր, թե Ուկրաինան պետք է «սպիտակ դրոշ բարձրացնելու խիզախություն ցուցաբերի», ինչին հետևել էր Կիևի և դաշնակիցների քննադատությունը։

Այսօր Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը հայտարարել է, թե «Սուրբ Աթոռը հավատարիմ է դիրքորոշմանը, ըստ որի՝ ագրեսորներն է, որ պետք է դադարեցնեն կրակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG