ՊՆ ռազմական ոստիկանության (ՌՈ) Գյումրու բաժինը քաղաքացիների շրջանում հայտնաբերել է գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգեր, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՌՈ-ն հաղորդում է, որ շարունակվելու են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները, հորդորում դրանք կամավոր հանձնել։
44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել։ Անհետացած ինքնաձիգերի մասին ներքին գործերի նախարարի հայտարարությունից օրեր անց՝ հունվարի վերջին, գերատեսչությունից պարզաբանել էին, թե աշխատում են Պաշտպանության նախարարության հետ՝ դրանց գտնվելու վայրը պարզելու համար։