Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը մարտ-ապրիլին 6 միլիարդ եվրո կտրամադրի Կիևին


Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մարտ ամսվա ընթացքում Կիևին տրամադրել 4.5 միլիարդ եվրո, իսկ ապրիլին՝ 1.5 միլիարդ, Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մինչև ամսվա վերջ Եվրահանձնաժողովը կտրամադրի Ուկրաինային աջակցելու ծրագրի շրջանակներում առաջին մասնաբաժինը»,- ասել է Դոմբրովսկիսը։

Մինչև 2027 թվականը Եվրոպական միությունը պետք է ընդհանուր հաշվով Ուկրաինային հատկացնի 50 միլիարդ եվրո:

Դոմբրովսկիսի փոխանցմամբ՝ այդ օգնության տրամադրումը «կապված կլինի Ուկրաինայի համար ծրագրի իրականացման հետ», որի վրա Եվրահանձնաժողովն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի կառավարության հետ։

Ծրագիրը նախատեսում է բարեփոխումների և վերափոխումների արագացված ընթացք, ինչի անհրաժեշտությունը Բրյուսելն է պնդում։

Դոմբրովսկիսը նաև հայտարարել է 2024 թվականին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG