Մատչելիության հղումներ

Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում «ռազմավարական մեխանիզմ» անվանումը ստացած ձևաչափում։ Դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պետդեպարտամենտում սպասվող այս քննարկմանը հաջորդելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ վաղը նախատեսված բանակցությունները։

«Թուրք-ամերիկյան շփումների գլխավոր օրակարգային թեմաներն են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը և Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս» խմբավորման միջև ծավալված պատերազմը», - նշում է Reuters-ը՝ հավելելով, որ այս «համապարփակ բանակցությունների» միջոցով Վաշինգտոնը և Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։

XS
SM
MD
LG