Մատչելիության հղումներ

Օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել․ Պեսկով


Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը տեղյակ չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ ընդունված որոշումների մասին, պաշտոնական խողովակներով այդ որոշումները մեզ ոչ ոք չի փոխանցել, մենք շարունակում ենք աշխատել ենք բոլոր ուղղություններով՝ թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասել է Պեսկովը:

Նա միջոցառման մասնակիցներին նաև հարց է ուղղել. - «Դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»:

Պաշտոնական Երևանը կասկածի տակ է դնում երեք տասնամյակից ավելի Հայաստանի սահմաններին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների արդյունավետությունը․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օրերս հայտարարեց, թե լավ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։

«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն», - ընդգծել էր Սիմոնյանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը, սակայն հետևություններ կանեն սեփական քայլերը կատարելիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG