Մատչելիության հղումներ

«Գոմանոց են բերում-բրախում՝ բառի բուն իմաստով». թափառող շների հարցը Գյումրիում չի լուծվում


Չնայած ավելի քան երեք տարի առաջ տրված նախընտրական խոստումներին` Գյումրիում չի հաջողվում լուծել թափառող շների խնդիրը: Ավելին՝ կենդանասերներն ահազանգում են, որ ստերջացնող կազմակերպությունը նրանց դաժան պայմաններում է պահում։

«Շները հավաքվում են Գյումրիից և բերվում են Ջաջուռի այս գոմանոց, այս խայտառակություն, որտեղ բրախվում են՝ բառի բուն իմաստով։ Այստեղ ոչ մի սանիտարահիգիենիկ պայմաններ չկան՝ ո՛չ ստերջացման, ո՛չ կաստրացման համար»․ նման բովանդակությամբ տեսանյութ էր տարածել «Կենասաբազնազանության պահպանման հիմնադրամ»-ի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի գծով մասնագետ Գոհար Տեր-Անտոնյանը նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որից հետո քրեական վարույթ է հարուցվել։

Գյումրիի քաղաքապետարանը 2020 թվականից է իրականացնում ստերջացման ծրագիրը։ Վերջին մրցույթը երկու փուլով է անցկացվել, երկուսի դեպքում էլ շահել է «Կումնի» ընկերությունը։

Ջաջուռի անասնագոմում, որտեղ «Կումնի»-ն ստերջացում է իրականացնում, «Ազատության» առջև դռները չբացեցին, մեկնաբանությունից հրաժարվեցին, թափառող շներ էլ արդեն այնտեղ չկային։

Ավելի ուշ ընկերության փաստաբան Հովհաննես Ղարաքեշինյանն «Ազատության»-ն ասաց՝ Քննչականի նյութերը նոր է ստացել, դեռ չի հասցրել ծանոթանալ, իր վստահորդը դեռ որևէ կարգավիճակ չունի, բայց նաև ընկերության հասցեին մեղադրանքները չի ընդունում։

Ու մինչ թափառող շների խնդիրը չի լուծվում, քաղաքային բյուջեն ձևավորող գյումրեցիները շարունակում են դժգոհել, որ իրենց ապահով չեն զգում սեփական քաղաքում, հարձակումները շատացել են։

Մանրամասները՝ ստորև․

XS
SM
MD
LG