Մատչելիության հղումներ

Բայդենն ու Թրամփը հաղթեցին «սուպերերեքշաբթիի» փրայմերիներում


ԱՄՆ-ում գործող նախագահ Ջո Բայդենը և 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են «սուպերերեքշաբթիի» փրայմերիներում։

Ներկուսակցական ընտրություններ են անցկացվել ԱՄՆ 15 նահանգներում։

Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների կողմնակիցները քվեարկել են իրենց այն թեկնածուների օգտին, որոնց ցանկանում են առաջադրել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Նախնական տվյալներով՝ Թրամփը Հանրապետական կուսակցությունում 15 նահանգներից 13-ում հաղթել է խոշոր տարբերությամբ։ Նրա մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, հաղթել է միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում: Ալյասկայի քվեարկության արդյունքները հասանելի կլինեն ավելի ուշ:

Դեմոկրտարների թեկնածու Բայդենը ջախջախիչ հաղթանակներ է տարել բոլոր նահանգներում: Նա առաջադրման համար լուրջ մրցակիցներ չունի։

Մեկնաբանելով «սուպերերեքշաբթիի» արդյունքները՝ Դոնալդ Թրամփը հանրապետականներին միավորվելու կոչ է արել։ «Մենք պետք է միավորվենք, և դա տեղի կունենա շատ արագ», - ասել է Թրամփը։

Բայդենն իր հերթին կոչ է արել ընտրողներին` տեր կանգնել ժողովրդավարությանը։ «Միասին մենք կհաղթենք», - ասել է ԱՄՆ գործող նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG