Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը մարտի 7-8-ը կայցելի ԱՄՆ


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Անկարայում, 6-ը նոյեմբերի, 2024թ.
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Անկարայում, 6-ը նոյեմբերի, 2024թ.

Թուրքիայի արտգործնախարարը մարտի 7-8-ը կայցելի ԱՄՆ՝ քննարկելու Գազայի և Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկյան ռազմական և էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրը։

Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը կհանդիպի ամերիկացի պաշտոնակից Էնթոնի Բլինքենին, բանակցություններ կվարի նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

XS
SM
MD
LG